211652_close_icon
views-count6328 դիտում article-date 17:39 19-06-2018

Առաջարկվել է վերանայել սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագինը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել է «Վիոլա Գրուպ» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մալիկա Գենդուրիին: Քննարկվել են «Վիոլա Գրուպ» ընկերության գործունեության հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագնի վերանայման հարցը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ նպատակ ունենալով բնակչությանը ապահովել որակյալ ջրամատակարարմամբ, բարելավել ջրամատակարարման ծրագրերը, ինչպես նաև աուդիտորական ծրագրերի ուսումնասիրությունների միջոցով հետևել արձանագրված արդյունքներին:

Նմանատիպ նյութեր