211652_close_icon
views-count3743 դիտում article-date 10:48 19-06-2018

Հայաստան-Արցախ հարաբերությունները «միջպետականացման» տիրույթում են․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Նախագահ Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում շնորհա­կալություն է հայտնում հունիսի 16-17-ին Արցախ այցելելու հրա­վերն ընդունելու, նաև իր քաղա­քական կուրսին անվերապահ աջակցելու, ինչպես նաև բանակցային ձևաչափը լիարժեք վերա­կանգնելու ջանքի համար: Միա­ժամանակ, Բակո Սահակյանն իր հերթին Արցախի իշխանության անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարացման՝ Նիկոլ Փաշինյանի ջանքին: Առաջին հայացքից սա խորհրդան­շական, արարողակարգային բնույթ կրող դրսևորում է, սակայն խորքա­յին առումով, ի վերջո, հենց այդ բնույ­թի փոփոխությունից պետք է սկսի կարգավորման գործընթացում Ար­ցախի սուբյեկտության նպատակի սպասարկումը: Միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ Բակո Սահակյանի արձագանքը, հատկապես գենե­րալ Մանվելի շուրջ տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ, ունի նպատակ բացառել այդ զարգացում­ներում որևէ «ռազմահայրենասիրական» շահարկման փորձը, որպիսիք որոշակիորեն նկատվում են ան­գամ այն պատկերից հետո, որ ներ­կայացրել է ԱԱԾ-ն: Խոշոր հաշվով, այստեղ ևս խնդիրը խորքային առումով գտնվում է հարա­բերությունների «միջպետականացման» տիրույթում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր