211652_close_icon
views-count2237 դիտում article-date 10:36 19-06-2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպում է ունեցել գերմանական «SCHNEIDER GROUP» ընկերության հիմնադիրի հետ

Հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել գերմանական “SCHNEIDER GROUP” ընկերության հիմնադիր և “OWC” հրատարակչության արտաքին տնտեսական հարցերով գործադիր տնօրեն Ուլֆ Շնայդերի հետ։ Վերջինս նախարարին տեղեկացրել է, որ նախատեսում են ընկերության գրասենյակ բացել Հայաստանում։Նախարարին ներկայացնելով ընկերության գործունեությունը, Ուլֆ Շնայդերը հայտնել է , որ “SCHNEIDER GROUP”-ը գործարարությամբ զբաղվելու ուղղությամբ ծառայություններ է մատուցում աշխարհի մի շարք երկրներում։ Մասնավորապես, մատուցվող ծառայությունների մեջ մտնում են շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումը, հաշվապահական հաշվառումը, հարկային, արտահանման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը, վեճերի լուծման իրավական աջակցությունը, ինչպես նաև իրավաբանական տարբեր հարցերի` միգրացիոն, աշխատանքային, պայմանագրային և կորպորատիվ իրավունքների ոլորտներում խորհրդատվությունների տրամադրումը: ՆախարարՄինասյանը ողջունել է “SCHNEIDER GROUP” ընկերության կողմից մեր երկրում գրասենյակ բացելու նախաձեռնությունը, հայտնելով գերատեսչության իրավասությունների սահմաններում ընկերության հետ համատեղ աշխատանքի պատրաստակամությունը։ Կողմերը խոսել են նաև ներդրումների տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ դարձնելու ոլորտային առանձնահատկությունների մասին։ [b]ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր