211652_close_icon
views-count5107 դիտում article-date 09:46 19-06-2018

Պետք է ամերիկյան տերություն ունենանք տիեզերքում․ Թրամփը հանձնարարել է նոր «տիեզերական ուժեր» ստեղծել. Reuters

ԱՄՆ-ն մտադիր է «տիեզերական ուժեր» ստեղծել: [url=https://www.reuters.com/article/us-space-moon/trump-orders-creation-of-space-focused-u-s-military-branch-idUSKBN1JE249]Reuters[/url] գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեր ճակատագիրը Երկրի սահմաններից դուրս է. դա ոչ միայն ազգային ինքնության, այլև ազգային անվտանգության հարց է»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ընթացքում, որին մասնակցել են նախկին տիեզերագնաց Բազ Օլդրինն ու խոշորագույն օդատիեզերական ընկերությունների ղեկավարները: «Երբ գործը հասնում է Ամերիկայի պաշտպանությանը, բավարար չէ միայն տիեզերքում ամերիկյան ներկայությունը: Մենք պետք է ամերիկյան տերություն ունենանք տիեզերքում»,- նշել է նա: Թրամփը Պենտագոնին հանձնարարել է ամերիկյան նոր «տիեզերական ուժեր» ստեղծել, որոնք ամերիկյան ԶՈՒ-ի 6-րդ ճյուղը կդառնան:

Նմանատիպ նյութեր