211652_close_icon
views-count5721 դիտում article-date 08:31 19-06-2018

Կոնգրեսականները կոչ են արել պետքարտուղար Փոմփեոյին զգալի աջակցել Հայաստանին. «Ամերիկայի ձայն»

«Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին»,- այսպես են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված իրենց նամակը Միացյալ Նահանգների կոնգրեսականները: Այս մասին [url=https://www.amerikayidzayn.com/a/4444216.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին հաղորդել է կոնգրեսական Ջեքի Սփիրի գրասենյակը: Կոնգրեսականների խոսքով, ժողովրդի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ունի եզակի հնարավորություն «վերափոխելու Հայաստանի քաղաքական, կառավարական, տնտեսական դաշտը և Հայաստանի ողջ բնույթը»: «Այս հնարավորությունն իր մեջ սակայն զգալի ռիսկեր է պարունակում, և մենք կարող ենք նվազեցնել այդ ռիսկերը՝ օգնելով ամրապնդել Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հաստատությունները, աջակցելով Հայաստանի կողմից ընտրված քաղաքական առաջնահերթությունների իրականացմանը»,- նշված է նամակում: Կոնգրեսականների կարծիքով, ԱՄՆ-ի օգնությունը հատկապես էական է անցումային շրջանում, երբ կառավարությունն ու քաղաքացիները միասին փորձում են հաղթահարել կոռուպցիոն անցյալը: Միացյալ Նահանգների օրենսդիրները կոչ են անում պետքարտուղարին զգալի ավելացնել Հայաստանին հատկացվող օգնությունը և օգնել երկրին պայքարել կոռուպցիայի դեմ: Նամակը ստորագրած 25 կոնգրեսականների թվում են Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնը, ինչպես նաև մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆն ու Էլիոթ Էնգելը:

Նմանատիպ նյութեր