211652_close_icon
views-count6280 դիտում article-date 21:37 18-06-2018

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի: Վայրի բնության և հուշարձանների պահպանության հիմնադրամը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մասնագետները քնեցնում վագրին և մոտեցնում ավտոմեքենային: Նշենք, որ ավելի վաղ Երևանի կենդանաբանական այգին պատրաստակամություն էր հայտնել աջակցել ԱԺ պատգամավոր Մ. Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր