211652_close_icon
views-count5509 դիտում article-date 22:03 18-06-2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն ընդունել է KFW գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեին:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 18-ին ընդունել է KFW գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային: Քննարկվել են Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ Գերմանիայի կառավարության և KFW բանկի կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերվող աջակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական և արդյունավետ: Օլաֆ Զիմելկան հույս է հայտնել, որ ծրագրի հետ կապված տեխնիկական խնդիրներն առաջիկայում վերջնական լուծում կստանան, որի արդյունքում ծրագիրը կմտնի իրականացման փուլ: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ծրագիրը կյանքի կոչելու հարցում՝ հաշվի առնելով, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը թույլ կտա ընդլայնելու տարածաշրջանային համգործակցությունը՝ կապող օղակ դառնալով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի միջև:

Նմանատիպ նյութեր