211652_close_icon
views-count26686 դիտում article-date 19:40 18-06-2018

Արարատ Մելքումյանն ազատվել է ՀՀ ՊՆ բանակային առաջին կորպուսի հրամանատարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Ժիրայր Պողոսյանը

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արարատ Մելքումյանը ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 2-րդ մասի. Արարատ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում։ [b]Նախագահի մեկ այլ հրամանագրով[/b]՝ Ժիրայր Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ժիրայր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար»։ [b]Նախագահի մեկ այլ հրամանագրով[/b]՝ Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար» «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար»։

Նմանատիպ նյութեր