211652_close_icon
views-count15563 դիտում article-date 19:27 18-06-2018

ՀՀ նախագահը զինված ուժերում մի շարք նշանակումներ է արել

[b]ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով[/b]՝ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի. Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,-ասված է նախագահի հրամանագրում։ [b]Նախագահի մեկ այլ հրամանագրով[/b]՝ Ստեփան Գալստյանը նշանակվել է նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի. Ստեփան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։ [b]Նախագահի մեկ այլ հրամանագրով[/b] Տիրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի. Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»: [b]Նախագահի մեկ այլ հրամանագրով[/b]՝ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի. Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Մելքումյանն ազատվել է ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Ժիրայր Պողոսյանը: Անդրանիկ Փիլոյանին էլ նախագահը նշանակել է ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:

Նմանատիպ նյութեր