211652_close_icon
views-count2663 դիտում article-date 20:45 18-06-2018

Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը Հայաստանում ամենապրագմատիկ, ինտելեկտուալ եւ լավագույն քաղաքական ուժ է: «Ես չեմ պատկերացնում առաջիկա ընտրություններն առանց ՀԱԿ-ի՝ կուսակցություն, որը բազմաթիվ հարվածների է դիմակայել: Մեր կուսակցությունը պարտադիր պետք է լինի խորհրդարանում, քանի որ իր անկողմնակալության շնորհիվ կարող է սթափեցնել ցանկացած քաղաքական ուժի՝ հաղթած կամ պարտված»,- նշեց քաղաքական գործիչը: Արամ Մանուկյանը նաեւ հավելեց, որ դեռ պատկերացում չունի՝ ՀԱԿ-ն ընդդիմություն կլինի, թե հակառակը, սակայն խորհրդարանում այս կուսակցության ներկայությունն ավելի արդարացված է, քան «հինգ րոպեանոց ընդդիմադիրների կամ շողոքորթների» ներկայությունը:

Նմանատիպ նյութեր