211652_close_icon
views-count5077 դիտում article-date 18:22 18-06-2018

Անվտանգության խորհուրդը կդառնա այն հաստատությունը, որն ակտիվ կհամագործակցի ՀՀ ոլորտային գերատեսչությունների, ուղեղային կենտրոնների, գիտական շրջանակների հետ

Գործընկերներիս հորդորեցի լինել առավել նախաձեռնողական իրենց պրոֆեսիոնալ գործունեությունն իրականացնելու ճանապարհին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր առաջին ընդլայնված կարգով հանդիպմանը Անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ: «Մեծապես կարևորելով յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը համակարգի հետագա կայացման և զարգացման գործում՝ գործընկերներիս հորդորեցի լինել առավել նախաձեռնողական իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը իրականացնելու ճանապարհին: Վստահեցնում եմ, որ Անվտանգության խորհուրդը դառնալու է այն հաստատությունը, որը Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման ճանապարհին ակտիվ համագործակցելու է ՀՀ ոլորտային գերատեսչությունների, ուղեղային կենտրոնների, փորձագիտական և գիտական շրջանակների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ: Աշխատելու ենք միասին, միասնական, փոխըմբռնման և վստահության մթնոլորտում՝ ի շահ մեր երկրի անվտանգության ամրապնդման և բարօրության»,- գրել է Արմեն Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր