211652_close_icon
views-count6658 դիտում article-date 22:58 18-06-2018

Երևանում կայացել է տոնական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 35-ամյակին

Մայրաքաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրամն 35-ամյակին: Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես են եկել դպրոցի տաղանդաշատ սաները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով դպրոցի մանկավարժական կոլեկտիվին և սաներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նրանց մաղթել է նորանոր հաջողություններ: Դպրոցի մի շարք շնորհալի սաներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Նմանատիպ նյութեր