211652_close_icon
views-count8524 դիտում article-date 13:40 18-06-2018

Հայ ժողովուրդը ցնցված է. մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ. Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին. Tert.am

Հայ ժողովուրդը ցնցված է Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներից, մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումներին: «Տեղյակ եք իրադարձություններից, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել, և առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ: Ցնցող են բացահայտումները, շոկային են հայ հանրության համար: Երեկ շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին և խնդրել եմ շնորհակալության խոսքեր փոխանցել այն աշխատակիցներին, ովքեր մշակել ու իրականացրել են այս օպերացիան»,-ասաց Փաշինյանը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/06/18/pashinyan/2717181]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր