211652_close_icon
views-count7882 դիտում article-date 13:08 18-06-2018

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին մայրաքաղաքում եւ մի շարք շրջաններում ուժեղ քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումներին: Նախագահն ընդգծել է բնական աղետների հետեւանքների պատշաճ մակարդակով վերացման անհրաժեշտությունը՝ այս ուղղությամբ հանձնարարականներ տալով շահագրգիռ կառույցների ղեկավարներին: Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ` պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր