211652_close_icon
views-count115507 դիտում article-date 12:29 18-06-2018

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. թոռան ծննդից վերադառնալիս՝ 65-ամյա վարորդը 24-ով գլորվել է ձորը. նրա դին փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ատացվել, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի Գառնի ձորում ավտոմեքենա կա, որի կողքին էլ՝ տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի և քննիչ Արմեն Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի մասին ՃՈ 1-77 օօպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները նշված ձորում հայտնաբերել են ГАЗ 24 մակնիշի 35 QX 605 համարանիշի ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են վարորդի՝ Արարատի մարզի Մասիսի գյուղի բնակիչ, 65-ամյա Արարատ Մանուկյանի դին: Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դին դուրս են բերել ձորից և օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բրիգադը դին տեղափոխել է Աբովյանի դիահերձարան: Փաստի առթիվ քննիչ Ա. Զոհրաբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը հարազատների հետ մասնակցելիս է եղել թոռան ծննդին և տուն վերադառնալիս՝ հետընթաց կատարելու ժամանակ ավտոմեքենան հայտնվել է ձորում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր