211652_close_icon
views-count10469 դիտում article-date 09:43 18-06-2018

Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 200-ը. կա առնվազն 3 զոհ

Այսօր՝ հունիսի 18-ին, վաղ առավոտյան Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով կա առնվազն 3 զոհ, ընդ որում՝ 9-ամյա երեխա: Տուժել է 217 մարդ: Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ: Աղբյուրը մանրամասնում է, որ ստորգետնյա ուժեղ ցնցումները զգացվել են ոչ միայն Օսակայում, այլ նաև հարևան պրեֆեկտուրաներում:

Նմանատիպ նյութեր