211652_close_icon
views-count15295 դիտում article-date 21:07 17-06-2018

ԱԱ-2018. Մեքսիկան սենսացիոն ապտակ հասցրեց աշխարհի չեմպիոնին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնությունում գրանցվեց առաջին գերխոշոր սենսացիան. Մեքսիկայի հավաքականը չափազանց հետաքրքիր ու դրամատիկ խաղում կարողացավ պատմական հաղթանակ տանել աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի նկատմամբ: Հանդիպման առաջին խաղակեսն իսկական սառը ցնցուղ էր գերմանացիների համար. մեքսիկացիները մեծ առավելություն ունեին և պարբերաբար սուր գրոհներ էին կազմակերպում, և ընդհանրապես՝ Իոահիմ Լյովի սաներին չէին թողնում ֆուտբոլ խաղալ ու նորմալ շնչել: Մեքսիկացիների հերթական գեղեցիկ կոմբինացիայից հետո Լոսանոն 35-րդ րոպեին բացեց հաշիվը: Միայն երկրորդ խաղակեսում գերմանացիները ուշքի եկան. բայց մարզական բախտն այս երեկո ակնհայտորեն մեքսիկացիների կողմն էր. դարպասաձողերը փրկեցին, Օչոան վստահ խաղաց, պաշտպանները իրենց չէին խնայում. վերջում նույնիսկ Մանուել Նոյերը առաջ գնաց, բայց խաղն այդպես էլ հնարավոր չեղավ փրկել՝ 1:0, հօգուտ Մեքսիկայի: Բրավո, մեքսիկացիներ: Ի դեպ, սա Մեքսիկայի հավաքականի առաջին հաղթանակն էր Գերմանիայի նկատմամբ ողջ պատմության մեջ՝ պաշտոնական խաղերում: [b]ԱԱ-2018, խմբային փուլ, 1-ին տուր [/b] Գերմանիա-Մեքսիկա՝ 0:1 Լոսանո, 35
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր