211652_close_icon
views-count43926 դիտում article-date 20:35 17-06-2018

Արմեն Աշոտյան. Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10215812013111409]էջում[/url] անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/17/1098684/]ելույթին[/url]: «Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։ Պարզապես հիշեցնեմ, որ այդ ամենը պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել, անգամ նյութեր նախապատրաստել, նաև վստահ լինել, գուցե ապացուցել, բայց...ՕՐԵՆՔՈՎ։ Երկրի օրենքների գերակայությունը, մասնավորապես ԱԺ պատգամավորի ձերբակալության ընթացակարգի մասով, գերակա է։ Չեմ խոսում դեռ այն մասին, որ վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով։ Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը, որը Մանվելի Գրիգորյանի դեպքում կոպտորեն խախտվում է։ Թող հայտնաբերվեն մեղավորները, թող կրեն իրենց պատիժը, բայց թող հաղթի ՕՐԵՆՔԸ։ Ընտրովի արդարությունը, հատվածական օրինականությունը և սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չեն տանում։ DURA LEX SED LEX սկզբունքը այլընտրանք չունի», գրել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր