211652_close_icon
views-count9134 դիտում article-date 21:32 17-06-2018

Կրակոցներ Նյու-Ջերսիի մշակույթի փառատոնում. սպանվել է 1 հոգի, 20-ը՝ վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքում ընթացող մշակույթի փառատոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ զոհվել և 20-ը՝ վիրավորվել: Ընդ որում, սպանվածը հարձակում իրականացնողներից մեկն է, իսկ երկրորդը՝ վիրավորվել է և կալանավորվել: Տուժածներից 16-ը հրազենային վնասվածքներ են ստացել: Նրանցից 4-ը, այդ թվում՝ 13-ամյա տղա, ծայրահեղ ծանր վիճակում են: Ժամը 02:45-ին Art All Night փառատոնի ժամանակ երկու հոգի սկսել են կրակոցներ արձակել: Նրանցից մեկը՝ 33-ամյա տղամարդ, պատասխան կրակոցով սպանվել է, մյուսի ոտքին են կրակել, որից հետո ձերբակալել են: Ոստիկանությունը չի բացառում, որ հարձակվողները հանցակիցներ են ունեցել: Ինչպես նաև առայժմ պարզ չէ հարձակման շարժառիթները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր