9483 դիտում
18:44 17-06-2018
Մերկելի դաշնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ անօրինական միգրացիայի հարցով
Գերմանիայի Քրիստոնեական-սոցիալական միությունն (ՔՍՄ) և նրա ղեկավարը՝ երկրի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը վերջնագիր են ներկայացրել կանցլեր Անգելա Մերկելին՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցով:
ՔՍՄ-ն մտադիր է երկու շաբաթ ժամանակ տալ կանցլերին՝ այդ խնդիրը համաեվրոպական մակարդակով լուծելու համար: Հակառակ դեպքում, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը կսկսի վերահսկողության համազգային միջոցներ ձեռնարկել:
Կուսակցության վերջնագրում խոսքը գնում է ԳԴՀ-ում գտնվող միգրանտների մասին, որոնք գրանցված են Եվրամիության մյուս երկրներում, ինչպես նաև նրանց մասին, ովքեր միայն Գերմանիա են մեկնում: Զեեհոֆերը խոստացել է, որ երկրից կարտաքսի չգրանցված փախստականներին և նոր միգրանտների առջև կփակի Գերմանիայի պետական սահմանը:
Վերջնագիրը ներկայացվելու է հունիսի 18-ին: Երկու շաբաթ անց կայանալու է ԵՄ գագաթաժողովը, որտեղ Մերկելը պետք է պայմանավորվի Եվրոպայի երկրների ղեկավարների հետ՝ անօրինական միգրանտների հոսքին հակազդելու միջոցներն ուժեղացնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1949 դիտում
11:13 05-09-2016
Գերմանիայի տեղական ընտրություններում միգրացիայի դեմ հանդես եկող կուսակցությունը հաղթել է Մերկելի կուսակցությանը
1299 դիտում
19:27 09-09-2014
«Միգրացիայի կողմնացույց» արշավ. զգուշացեք ապօրինի միգրացիայի վտանգներից. տեսանյութ
2142 դիտում
21:04 03-03-2014
Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային
Այս բաժնից
532 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
442 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել