211652_close_icon
views-count5023 դիտում article-date 14:08 17-06-2018

Իրավիճակի հանգուցալուծման 3 հնարավոր տարբերակ կա. Արմավիրի մարզպետն ու Էջմիածնի քաղաքապետը հանդիպել են. Tert.am

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն արդեն հանդիպել են Արմավիրի մարզպետարանում, նրանք այս պահին սպասում են Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող կողմին` «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, «Մերժի՛ր Կարենին» նախաձեռնության անդամներին, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/06/17/Grigoryan-mirijanyan/2716501]Tert.am[/url]-ը։ «Էջմիածինը բոլոր հայերի սուրբ քաղաքն է, նաև թեմի առաջնորդն է այստեղ։ Մեծ պատրաստակամությամբ սպասում ենք նաև հրաժարական պահանջողներին, որ միասին գտնենք օպտիմալ լուծումը ստեղծված իրավիճակից»,- լրագրողների հետ զրույցում նշել է մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Մարզպետն ասել է, որ դիտարկում են խնդրի լուծման 3 գլոբալ տարբերակ՝ կա՛մ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կա՛մ բավարարվում են ցուցարարների պահանջները, կա՛մ պետք է գտնել ճանապարհային քարտեզ և այդ ճանապարհով փորձել լուծում ստանալ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/06/17/Grigoryan-mirijanyan/2716501]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր