211652_close_icon
views-count11921 դիտում article-date 10:52 17-06-2018

Քիմ Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջադրման հնարավորությունը

Հանրահայտ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ հնարավոր է՝ ժամանակը գա և ինքը առաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաաալիքը։ Նրա խոսքով, սակայն, առաջիկայում դա տեղի չի ունենա։ Նաև հավելել է, որ վերջերս բանտից Էլիս Մարի Ջոնսոնի ազատ արձակվելը փոխել է իր կյանքը ինչ-որ առումով։ Հիշեցնենք, որ Էլիս Մարի Ջոնսոնն ազատ է արձակվել՝ շնորհիվ Քիմ Քարդաշյանի, ով համաներման համար դիմել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Նմանատիպ նյութեր