211652_close_icon
views-count6847 դիտում article-date 10:16 17-06-2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Աֆղանստանի իշխանությունների և թալիբների միջև հաշտությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Աֆղանստանի իշխանությունների և թալիբների միջև ձեռք բերված հաշտության երկարաձգումը, հաղորդում է Gazeta.ru-ն։ «Սա բացառիկ հնարավորություն է թալիբների համար՝ ապացուցելու, որ նրանք ուզում են խաղաղ ապագա»,-գրել է Սթոլթենբերգը։ Ավելի վաղ ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ևս մեկնաբանել էր Աֆղանստանի նախագահ Ղանիի և «Թալիբան» շարժման ղեկավարության որոշումը՝ շնորհկալություն հայտնելով կողմերին նման որոշման համար;

Նմանատիպ նյութեր