211652_close_icon
views-count8943 դիտում article-date 23:36 17-06-2018

ԱԱ-2018. Բրազիլիայի նախկին նախագահը խաղերը կմեկնաբանի բանտից

Բրազիլիայի հավաքականի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը ներկայումս պատիժը կրում է կալանավայրում, մեկնաբանելու է ԱԱ-2018-ի հանդիպումները: 2017թ. հուլիսին նա կոռուպցիայի համար դատապարտվել էր 9,5 տարվա ազատազրկման, ավելի ուշ պատժաչափը ավելացրել էին մինչև 12 տարի: Դա Սիլվան աշխարհի առաջնության հանդիպումների վերաբերյալ իր տպավորություններով հենց բանտից կիսվելու է բրազիլական TVT հեռուստաալիքի համար: Դա Սիլվան իր մտքերը ուղարկելու է խմբագրություն, այնտեղ հենց ուղիղ եթերում դրանք ցուցադրելու են կամ ընթերցելու են հեռուստադիտողների համար: Առաջին հանդիպումը, որտեղ նախկին նախագահը աշխատելու է, կդառնա Բրազիլա-Շվեյցարիա խաղը: Այն կմեկնարկի հունիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին:

Նմանատիպ նյութեր