211652_close_icon
views-count7473 դիտում article-date 22:20 16-06-2018

Իտալիան հրաժարվել է աֆրիկյան ներգաղթյալներով երկու նավ ընդունել

Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունի անօրինական ներգաղթյալներով հերթական նավերը, որոնք ներկա պահին գտնվում է Լիբիայի ափամերձ շրջանում: Իտալացի գործչի խոսքերով հոլանդական ֆրոշի ներքո երկու նավ՝ Lifeline և Seefuchs, մաքսանենգների կողմից բախտի քմհաճույքին են թողնվել: «Թող այդ պարոններն իմանան, որ Իտալիան այլևս չի ցանկանում խառնվել ապօրինի միգրացիայի բիզնեսին, այդ իսկ պատճառով թող ուրիշ նավահանգիստներ գտնեն», գրել է Սալվինին իր ֆեյսբուքյան էջում: Նա նշել է, որ պատրաստ է նման որոշման հետ չհամաձայնվողների քննադատությանն ու սպառնալիքնեին, բայց միևնույն է՝ ամեն ինչ կանի հանուն հասարակական բարօրության: Բացի այդ, նա ընդգծել է, որ փաստականներով բեռնված Aquarius նավը, որը Իտալիան ավելի վաղ հրաժարվել էր ընդունել, կիրակի օրը Իսպանիա կհասնի:

Նմանատիպ նյութեր