211652_close_icon
views-count6707 դիտում article-date 16:10 16-06-2018

Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. Միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում

Այսօր՝ հունիսի 16-ին, Հայաստանում Եվրոպական մշակութային ժառանգության տարվա մեկնարկի նախորեին Բյուրական արվեստի ակադեմիայում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպվել էին բացառիկ կրթական և մշակութային միջոցոռումներ: «Հորտուս Մուզիկուս» խմբի անդամների և երաժիշտների հետ տեղի ունեցած ստեղծագործական հանդիպման և քննարկման ընթացքում ներկայացվեցին եվրոպական և հայկական միջնադարյան երաժշտական գործիքներն ու դարաշրջանի երաժշտության կատարման առանձնահատկությունները: Եղան համատեղ անմոռանալի ելույթներ, որոնք դարձան մեծ ոգևորության առիթ թե հայ և թե` էստոնացի երաժիշտների համար: Երաժշտասեր հանրությանն արդեն հայտի տաղանդաշատ պատանի քանոնահարուհիներ Էլեն Մուսաելյանը, Քրիստինե Ենգոյանը , դուդուկի և զուռնայի փոքրիկ վարպետ Թաթուլ Համբարձումյանը երաժշտական նվերներով հանդես եկան «Հորտուսի» անդամների համար: Նրանց վարպետությունը միաձուլվեց համատեղ անսպասելի ելույթով, որը դարձավ բոլոր ներկաների համար հուզումնալից և ոգևորող հիշողություն: Հանդիպմանը մասնակցում էր նաև քեմանի-հայկական վիոլա յուրահատուկ գործիքի կատարող Գրիգոր Առաքելյանը: Երոկոյան Բյուրական արվետի ակադեմիայում տեղի ունեցավ «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը` «Սալվե Ռեգինա» ծագրով (միջնադարյան երգեր` նվիրված Սբ. Աստվածամորը): Այս անգամ խմբի անդամներին միացան հայկական հայտնի Գուրջիևի նվագախմբի անդամներիը (գեղարվեստական ղեկավար Լևոն Եսկենյան): Հիասքանչ կատարումներն ընդմիջվեցին հայկական Սբ. Պատարագից հատվածներով: Հիացած լսարանին Անդրես Մուստոտնեն հավաստիացրեց, որ կարող է անգամ հայ երաժշտության մի ամբողջ ծրագիր ներկայացնել` իբրև հայ երաժշտարվեստի լավագույնը դեսպաններից մեկն աշխարհում: Երկարատև ծափահարություններով մեր լսարանը իր խորին երախտագիտությունն ու հիացմունքը հայտնեց երաժշտախմբին բարձրագույն որակի արվեստի հետ կարճատև շփման համար: Երեկոյին ներկա էր ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալկսին, ՀՀ –ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, մտավորականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր