211652_close_icon
views-count10830 դիտում article-date 21:41 16-06-2018

Լոս Անջելեսի հայաշատ Գլենդելի «Ալեքս» թատրոնում հայ հանդիսատեսին առաջին անգամ կմատուցվի «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացումը

Հունիսի 17-ին Լոս Անջելեսի հայաշատ Գլենդել քաղաքում գտնվող «Ալեքս» թատրոնում կհամախմբվի հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու բնակվող հայ հանդիսատեսը։ Տեղի է ունենալու մշակութային իրադարձություն․ հայերեն լեզվով, նոր ռեժիսորական լուծումներով և նոր դերասանական կազմով Գլենդելում ապրող հայ հանդիսատեսին առաջին անգամ կմատուցվի «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացումը։ «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացումը «Սիրահարված տաքսիստը» հայտնի ներկայացման վերաբեմադրված տարբերակն է, որը երկար տարիներ Երևանի Գ․ Սունդուկյանի անվան Մայր թատրոնում և Հայաստանի տարբեր մարզերում գտնվող լավագույն թատրոնների բեմերում մեծ հաջողությամբ բեմադրվել է և մշտապես ապահովել է լեփ-լեցուն դահլիճներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր