211652_close_icon
views-count11539 դիտում article-date 09:02 16-06-2018

Երբ հետ կկանչի Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 13-14-ին Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստանի Դաշնություն այցից նոր մանրամասներ են ի հայտ եկել: «Ժամանակ»-ի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն ընդգծված արհամարհական վերաբերմունք է դրսևորել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի նկատմամբ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Փաշինյանը իր սառը վերաբերմունքով դեսպանին հասկացրել է, որ նա իր սրտով չէ, և նրա պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին: Թե Նիկոլ Փաշինյանը երբ կիրականացնի դեսպանին հետ կանչելու իր մտադրությունը` դժվար է ասել, սակայն մեր տեղեկություններով` այդ ժամանակը սարերի հետևում չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր