211652_close_icon
views-count37822 դիտում article-date 21:48 15-06-2018

Մինչ հանրությունը կարծում է, որ շատ պետական կառույցներում բյուրոկրատական քաշքշուկներն ավարտվել են, Գուրգեն Արսենյանի օգնականի գործով ներգրավված դատախազը, կարծես, դեռ քարե դարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր՝ հունիսի 15-ին, հերթական անգամ տեղի չունեցավ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի օգնական Ավետիս Գալստյանի նկատմամբ սպանության փորձ, Հանրապետության հրապարակում մի քանի կողոպուտ կատարելու համար մեղադրվող Անդրանիկ Գաբրիելյանի, Հակոբ Բոյաջյանի, Գարիկ Բաբախանյանի և Սամվել Սաֆարյանի գործի դատաքննությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանը չէր ներկայացել դատական նսիտին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում դատարանի մոտ հավաքված ամբաստանյալների հարազատներն ասում էին. «Ո՞վ է տեսել, որ դատախազը 6 ամիս տարբեր անհիմն պատճառաբանություններով չներկայանա դատական նիստերին։ Հետո էլ խոսում են, թե դատախազության համակարգը բարեփոխվել է։ Եթե սա է ձեր բարեփոխումը, ուրեմն՝ ձյուն գա ձեր գլխին։ Մի դատախազի քմահաճույքի պատճառով մարդիկ ամիսներով մնում են բերդերում։ Էլ չենք ասում, որ էս գործով անմեղներ էլ կան։ Ու մենք ավելի շատ ենք շահագրգռված, որ օր առաջ դատական նիստերը տեղի ունենան ու մեր փաստաբանի միջոցով ապացուցենք մեր երեխայի անմեղությունը։ Դատախազը երևի քարե դարում լինի։ Նրա չներկայանալու պատճառով հերթական անգամ 1 ամսով դատը հետաձգվեց»։ Իսկ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Գարիկ Բաբախանյանի մայրը՝ 51-ամյա Սաթենիկ Բաբախանյանը, ասաց. «Սա էլ որերոդ դատն է, գալիս ենք, սակայն չի կայանում, քանի որ դատախազը չի ներկայանանում դատարան: Իմ որդու համար դատախազը պահանջել է 9 տարի ազատազրկում, այդ օրից միչև հիմա չի գալիս: Նույնիսկ տեսագրություններում է երևում, որ Գարիկը օգնություն է ցուցաբերում, ոչ մեկի չի հարվածում ու թե ինչու է այդքան պատիժ պահանջել, չենք հասկանում: Արդեն 2 տարի 8 ամիս է՝ բանտում է իմ որդին անմեղ տեղը: Նրա առողջական վիճակը լավ չէ, օգնության կարիք ունի: Էսօր էլ տղաս մտավ դատարանի դահլիճ, տեսավ՝ դատախազը էլի չկա, վատացավ: Մի՞թե կռիվը բաժանելու համար երիտասարդ տղային զրկում են ազատությունից: Խնդրում եմ մեր վարչապետին, արդարադատության նախարարին՝ հետևողական լինեն այս գործին, այնպես անեն, որ անմեղ մարդն ազատ արձակվի»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր