211652_close_icon
views-count8209 դիտում article-date 20:31 15-06-2018

Ազատության հրապարակում կայացել է հաշմանդամ մարզիկների սպարտակիադա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կազմակերպել էին մարզական սպարտակիադա` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ: Մարզական այս ստուգատեսի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Իդա Խաչատրյանը և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ, «Փյունիկ» հաշմանդամ մարզիկների հանրապետական միության նախագահ Հակոբ Աբրահամյանը: Ներկաները ողջույնի խոսքում նշել են, որ Երևանի քաղաքապետարանն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահում հաշմանդամների խնդիրները` հետևողական լինելով դրանց լուծմանն ու նման միջոցառումներով ակտիվ ժամանցի ապահովմանը: Նպատակներից մեկն էլ հաշմանդամների մարզաձևերի մասին իրազեկումն ու հաշմանդամություն ունեցող անձանց ամառային ակտիվ ժամանցի ապահովումն է: Այս տարի բասկետբոլ, սեղանի թենիս, շոու դաուն, սայլակավազք և շախմատ մարզաձևերին այս տարի ավելացել էին նաև վոլեյբոլը, բազկամարտը, բոչան և ծանրաձողի հրումը պառկած դիրքից (փաուէրլիֆթինգ): Մարզաձևերում լավ ելույթներով աչքի ընկած մարզիկները պարգևատրվել են դիպլոմներով ու մրցանակներով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր