211652_close_icon
views-count12085 դիտում article-date 18:50 15-06-2018

Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Վարդան Մովսիսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 15-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Վարդան Մովսիսյանին: Վալերիյ Օսիպյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբաղ Համբարյանին, ապա անդրադարձավ հասարակական կարգի պահպանման մի շարք խնդիրների, մասնավորապես` գիշերային ակումբների աշխատանքի կանոնակարգմանը, ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում խաղերի դիտման հանրային վայրերում պատշաճ կարգի ապահովմանը, բուքմեյքերական գրասենյակների անվտանգության վերահսկմանը և այլն: Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարվեց ձեռնարկել բոլոր միջոցները նախկին տարիներին կատարված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում ծառայության կազմակերպման վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր