211652_close_icon
views-count4667 դիտում article-date 20:40 15-06-2018

Կրեմլում չեն բացառում այս ամառ Պուտինի և Թրամփի հանդիպումը

Մոսկվան չի բացառում այս ամառ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնդիպումը։ Այդ մասին այսօր Ria Novosti գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նշենք, որ ավելի վաղ Fox News հեռուստաալիքի եթերում Թրամփն ասել էր, որ հնարավոր է՝ շատ շուտով հանդիպում ունենա իր ռուս գործընկերոջ հետ։ Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ այդ հանդիպումը կարող է կայանալ այս ամառ։ «Չենք բացառում»,-ընդգծել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր