211652_close_icon
views-count6952 դիտում article-date 19:48 15-06-2018

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 15-ին կայացել է խորհրդակցություն՝ նվիրված զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացքի և այդ շրջանակում նախատեսվող աշխատանքների քննարկմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը ներկայացրել է «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները, հիփոթեքային վարկավորման կարգն ու պայմանները: Ծրագրի շահառուները հնարավորություն են ունենալու երկարաժամկետ և գործող նվազագույն տոկոսադրույքով արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ և գնել կամ կառուցել բնակարան:

Նմանատիպ նյութեր