211652_close_icon
views-count3554 դիտում article-date 16:19 15-06-2018

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը

Կառավարության որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ սա ժամանակավոր նշանակում է: Ըստ նրա, այժմ մշակվում է համապատասխան օրինագիծ, ըստ որի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից՝ Արդարադատության նախարարի առաջարկությամբ:

Նմանատիպ նյութեր