211652_close_icon
views-count4425 դիտում article-date 17:00 15-06-2018

Տեղի կունենա ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա տոնական ծրագիրը

Հուլիսի 5-ին տեղի կունենա ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա տոնական ծրագիրը: Տոնական օրվա առանցքային իրադարձությունը ավանդական դարձած քայլերթն է, որը արարողակարգային կերպով գլխավորելու են տարբեր նվագախմբեր, ուղեկցող մոտոցիկլավարներ, զինվորական վաշտ, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը, դրոշակակիրներ, ուղղաթիռ, որից ամրացված կլինի եռագույնը: Տոնական քայլերթը կմեկնարկի հուլիսի 5-ին՝ ժամը 19:30-ին, Ազատության հրապարակից: Քայլերթին կմասնակցեն ինչպես ՀՀ մարզերից, Երևանի վարչական շրջաններից, այնպես էլ՝ Ջավախքից, Արցախից, Սփյուռքից ժամանած պատանիներ և երիտասարդներ (6,000-8,000 մասնակից): Մինչ քայլերթի մեկնարկը Ազատության հրապարակում ժամը 18:30-ից ելույթներով հանդես կգան ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, ՀՀ Ոստիկանության նվագախումբը և արարողակարգային վաշտը, որոնց կհաջորդեն ՀՀ մարզերի և Երևանի վարչական շրջանները ներկայացնող պարային խմբեր և նվագախմբեր, կլինեն ազգագրական պարային համարներ, որին կմիանան բոլոր ներկաները: 19:25 Ազատության հրապարակում բոլոր ներկանները կարտասանեն «Հայ Մերը»: 19:27 կհնչի ՀՀ պետական օրհներգը, իսկ 19:30-ից, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբի գլխավորությամբ, կմեկնարկի տոնական քայլերթը, որը կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Աբովյան փողոցով, Պուշկին փողոցով, Հյուսիսային պողոտայով կվերադառնա Ազատության հրապարակ (3 կմ): Քայլերթի ամբողջ երթուղին կտևի 35-40 րոպե, որի ավարտից հետո՝ 20:15-ից սկասած, Ազատության հրապարակում կմեկնարկի ՀՀ ԶՈւ ԳՇ նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները, ՀՀ մարզերի և Երևանի վարչական շրջանները ներկայացնող պարային խմբերի և նվագախմբերի երաժշտական կատարումները, կլինեն ազգագրական պարային համարներ, որին կմիանան բոլոր ներկաները: Տոնական ծրագրերը կավարտվեն ժամը 21:15-ին: ՀՀ պետական խորհրդանշանների տոնական քայերթի կազմակերպման նպատակով «Մենք» հիմնադրամը նախաձեռնել է հանգանակություն՝ տոնական քայլերթի երեխաների և երիտասարդների եռագույն շապիկների ու դրոշների ձեռք բերման համար: (Նվիրաբերե՛ք առցանց՝ 2,500-ից մինչև 125,000 ՀՀ դրամ http://www.yeraguyn.com/donation-3/) [b]«ՄԵՆՔ» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն՝ Պավել Սարգսյան[/b]

Նմանատիպ նյութեր