211652_close_icon
views-count1989 դիտում article-date 17:25 15-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 14-ից 15-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 33 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 4-ական, խուլիգանության ու կաշառակերության 2-ական և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1 դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է պետական հասարակական ունեցվածքի գողության, անձնական ունեցվածքի գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր