211652_close_icon
views-count8254 դիտում article-date 10:50 15-06-2018

Նոր Զելանդիայի վարչապետը կծննդաբերի, դեկրետ կգնա ու կվերադառնա

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դարձել է պատմության մեջ ընտրված աշխարհի առաջին ղեկավարը, որը գնացել է դեկրետային արձակուրդ, գրում է [url=http://time.com/5310676/jacinda-ardern-maternity-leave-new-zealand/]Time[/url]-ը: Նոր Զելանդիայի կառավարության 37-ամյա ղեկավարն ուղևորվել է տուն՝ Օքլենդ, որպեսզի նախապատրաստվի իր առաջին ծննդաբերությանը, որը, բժիշկների կանխատեսմամբ, սպասվում է հունիսի 17-ին: Դրանից հետո նա վեց ամսով արձակուրդ կգնա երեխային խնամելու համար: Արդեռնն իր հղիության մասին հայտարարել էր հունվարին: «Ես միաժամանակ աշխատող և երեխա դաստիարակող առաջին կինը չեմ: Ես հասկանում եմ, որ իմ իրավիճակն առանձնահատուկ է, բայց ես գիտեմ, որ բազմաթիվ կանայք ինձնից շատ առաջ գլուխ են հանել աշխատանքը և մայրությունը համատեղելուց,- ասել է նա մամուլի ասուլիսում: -Ես ընդամենը հղի եմ, այլ ոչ թե գործունակությունս եմ կորցրել»: Մինչ այդ նա նաև հայտարարել է, թե անընդունելի է համարում գործատուների այն հարցը, թե աշխատակցուհին պատրաստվում է արդյոք ծննդաբերել պաշտոնավարելիս: Ինչպես գրում է հրատարակությունը, Նոր Զելանդիան ամենահաջողակ պետություններից մեկն է գենդերային հավասարության համար պայքարում: Արդեռնից առաջ կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել են երկու կանայք՝ Հելեն Քլարկը և Ջենի Շիպլին: Բացի այդ, երկրում գրանցված է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի ամենափոքր տարբերությունը: Արդեռնից առաջ 1990 թվականին դեկրետային արձակուրդ է գնացել Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն: Ապրիլին ամերիկացի սենատոր Թեմմի Դաքուորթը դարձել է Կոնգրեսի վերին պալատի առաջին անդամը, որը ծննդաբերել է պաշտոնավարության ընթացքում: Ջասինդա Արդեռնը Նոր Զելանդիայի վարչապետն է դարձել 2017 թվականի աշնանը: Նա Լեյբորիստական կուսակցութըյան առաջնորդն է: Քաղաքական գործիչը քանիցս հիշատակել է իր ֆեմինիստական հայացքների մասին:

Նմանատիպ նյութեր