211652_close_icon
views-count3984 դիտում article-date 09:38 15-06-2018

ԱՄՆ Կոլորադոյում կրակոցներ են հնչել. կա 4 վիրավոր

ԱՄՆ Կոլորադո նահանգում՝ Դենվերա քաղաքի մոտակայքում, կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է MK-ն: Աղբյուրը տեղեկացնում է, որ անհայտ անձը կրակոցներ է արձակել տեղի Մանկական կլինիկայի մոտ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել 4 հոգի, ընդ որում՝ 2 երեխա: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, սակայն նրանց առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան: Նշվում է, որ տղամարդը կրակել է կլինիկայի ավտոկայանատեղի հարևանությամբ, ինչից հետո փախուստի է դիմել ավտոմեքենայով: Ըստ CBS-ի, միջադեպի շրջանակում կա մեկ բերման ենթարկված անձ:

Նմանատիպ նյութեր