211652_close_icon
views-count20920 դիտում article-date 09:20 15-06-2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Հունիսի 15-18-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+800 հատվածում («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում, ինչի հետևանքով սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. [b] Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝[/b] 1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Մ-16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: 2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան)-Մ-4-Մ-16 Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝ 1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: 2. Վանաձոր-Մ-6-Դսեղ-Մարց ճանապարհահատվածներով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր