211652_close_icon
views-count15003 դիտում article-date 00:37 15-06-2018

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար Մարտակերտում տեղի է ունեցել «Լավագույն Մարզական Ընտանիք» շրջանային փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 13-ին եւ 14-ին Մարտակերտ քաղաքում շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Նիկոլայ Ավագիմյանի նախաձեռնությամբ Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք» շրջանային փառատոնը: Փառատոնին ներկայացված էին 6 մարզաձեւ՝ փոխանցումավազք (30մ), բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ, թենիսի գնդակի նետում, խաղային փոխանցում թենիսի գնդակով, հեռացատկ տեղից եւ խաղային փոխանցումավազք: 1-ին խումբը ընդգրկում էր 2010-2012 թվականներին ծնված երեխաների ընտանիքները: Այս խմբում 1-ին տեղ է գրավել Համլետ Մամունցի ընտանիքը (ք. Մարտակերտ), իսկ 2-րդ տեղ՝ Արկադի Պետրոսյանի ընտանիքը (ք. Մարտակերտ): 2-րդ խումբը ընդգրկում էր 2007-2009 թվականներին ծնված երեխաների ընտանիքները. 1-ին տեղ է գրավել Արսեն Պետրոսյանի ընտանիքը (ք. Մարտակերտ), 2-րդը՝ Արմեն Սանթրյանի ընտանիքը (ք. Մարտակերտ), իսկ 3-րդ տեղ՝ Մհեր Քոչարյանի ընտանիքը (ք. Մարտակերտ): 3-րդ խումբը ընդգրկում էր 2004-2006 թվականներին ծնված երեխաների ընտանիքները: Իսկ այս խմբում 1-ին տեղ է գրավել Ռուբեն Աղասյանի ընտանիքը (ք. Մարտակերտ), 2-րդ տեղ՝ Նվեր Սահակյանի ընտանիքը (գ. Վանք): 4-րդ խումբը ընդգրկում էր 2001-2003 թվականներին ծնված երեխաների ընտանիքները: Խմբում 1-ին տեղ է գրավել Նելսոն Սաղյանի ընտանիքը (գ. Մատաղիս), 2-րդ տեղ՝ Սամվել Բաղրյանի ընտանիքը (գ. Մատաղիս): 1-ին եւ 2-րդ տեղ գրաված ընտանիքները Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի կողմից պարգեւատրվել են պատվոգրերով եւ դրամական պարգեւներով, որոնք ընտանիքներին է հանձնել շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Նիկոլայ Ավագիմյանը եւ գլխավոր մրցավար Գրիգորի Սարգսյանը: Իսկ առաջնակարգ տեղեր գրաված ընտանիքները ՀՀ սպորտի նախարար Լեւոն Վահրադյանի կողմից պարգեւատրվել են հավաստագրերով, որոնք հանձնվել են հասցեատերերին: Բոլոր խմբերում 1-ին տեղ գրաված ընտանիքները հունիսի 25-28-ը Ստեփանակերտում քաղաքում կմասնակցեն Արցախի Հանրապետության «Լավագույն մարզական ընտանիք» առաջնությանը: Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր