211652_close_icon
views-count7253 դիտում article-date 23:27 14-06-2018

Ստամբուլում առկա փաստաթղթերը լեփ լեցուն են ծածկագրերով. Թաներ Աքչամ

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը կարծում է՝ Թուրքիան կշարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը, բայց դրա համար պետք է գտնի այլ տարբերակ, քան առկա փաստաթղթերի հավաստիությունը կասկածի տակ դնելը: «[url=https://armenpress.am/arm/news/937561.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Աքչամը նման կարծիք հայտնեց Հայաստանում «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով միջոցառմանն իր ելույթում: «Ես մոտ 6-7 ամիս եմ անցկացրել օսմանյան արխիվներում: Բոլոր փաստաթղթերը լեփ-լեցուն են եղել ծածկագրերով: Շատ բառեր՝ արտաքսել, իմ եղբայրը, հայեր և այլն, ծածկագրված են եղել: Սակայն Օսմանյան կայսրությունը փոխել է ծածկագրման համակարգն ամեն տարի: Ուստի պետք էր նույն ամսվա ընթացքում դիտարկել փաստաթղթերը՝ ծածկագրերը հասկանալու համար: Այն, ինչ ես բացահայտեցի, ապշեցուցիչ էր»,-ասաց Թաներ Աքչամը: Օսմանյան կայսրության այդ արխիվը կարելի է տեսնել Ստամբուլում: Աքչամը փաստում է՝ սակայն այդ փաստաթղթերն արխիվում են դրվել միայն 2012-ից հետո: Ուստի հետազոտողի համար հեշտ չէր ավելի վաղ բացահայտել դա: «Նրանք չեն կարող այդ փաստաթղթերի հավաստիությունը կասկածի տակ դնել: Թուրքիան կշարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրա համար այլ տարբերակ պետք է գտնի»,-եզրափակեց Աքչամը:

Նմանատիպ նյութեր