211652_close_icon
views-count30817 դիտում article-date 18:30 14-06-2018

Բնակիչները տեղեկացրեցին. «Հրապարակումից հետո պատկան մարմինները տեղներից ժաժ եկան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ հունիսի 13-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանի Դավիթաշեն թաղամասի 5-րդ փողոցում ոռոգման ջրի խողովակաշարի վնասման պատճառով ինչպես է տևական ժամանակ ջուրը անհանգստացրել թաղամասի բնակիչներին։ Այսօր՝ հունիսի 14-ին, բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրին, որ հրապարակումից հետո պատկան մարմինները վերջապես «տեղներից ժաժ եկան» ու խնդիրը գոնե ժամանակավորապես լուծվեց։ Իսկ թե ինչու ժամանակավորապես, նրանք պատասխանեցին. «Եկան, վնասված տեղերը փորեցին, իր դարն ապրած երկաթե խողովակները կարկատան արեցին ու գնացին։ Էլի գոհ ենք, որ հարցը լուծվեց, բայց խնդիրը հիմնովին լուծելու համար անհաժեշտ է նոր ջրագիծ անցկացվի, քանի որ հինը իր դարն ապրել է»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/13/1098330/]հայտնել [/url]էինք, որ արդեն տևական ժամանակ էր՝ արտակարգ իրավիճակ էր տիրում Երևանի Դավիթաշեն թաղամասի 5-րդ փողոցում. ոռոգման ջուրը անխնա դուրս էր գալիս գետնի մակերևույթ և հոսելում փողոցով՝ խարխլում տների պատերը, նկուղային հարկերը: Հունիսի 12-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Այսքան ժամանակ դիմել ենք բոլոր պատկան կառույցներին, սակայն մեր խնդիրը մնում է չլուծված: Ոռոգման ջրերի հետևանքով մեր տների «ռեմոնտը» փչանում է, նկուղները լցված է ջրով, տները վաղ թե ուշ հնարավոր է քանդվեն: Երեխաները խաղահրապարակ չունեն, այս ջրերի մեջ են խաղում: Խողովակները մաշվել են, հնարավոր չի վերանորոգել, պետք է նորով փոխարինվի»։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր