211652_close_icon
views-count3266 դիտում article-date 18:39 14-06-2018

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեն Դանքնի հետ

Հունիսի 14-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ: Ալեն Դանքնը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ: ԱԳ նախարարը պետնախարար Դանքնին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Նմանատիպ նյութեր