211652_close_icon
views-count5683 դիտում article-date 16:59 14-06-2018

Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպանին է փոխանցել Հայաստանի մտահոգությունը Ադրբեջանին «Պոլոնեզ» վաճառելու կապակցությամբ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ և մտահոգություն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված: Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում։ «Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տրածել բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր գնելու վերաբերյալ: «Պոլոնեզի» թեմային է [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/12/1098301/]անդրադարձել[/url] նաև Արցախի ՊՆ։

Նմանատիպ նյութեր