211652_close_icon
views-count2182 դիտում article-date 16:41 14-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 13-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 24, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 4, սպանության, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և անձնական ունեցվածքի գողության 3-ական և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր