211652_close_icon
views-count2481 դիտում article-date 15:37 14-06-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 12-ին, ժամը 13.25-ին, Երեւանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 13-ին, ժամը 21.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մարգարյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա. որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 14-ին, ժամը 00.15-ին, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Եղվարդի խճուղում բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21043»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 16.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Ֆրունզեի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 12-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Բելինսկու և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 13-ին, ժամը 1.00-ին, Երեւանի Ի.Գասպարյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 13-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Այնթապ գյուղի իրենց տան բակում կայանված «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան, վարորդի կողմից շարժիչը գործի գցելու ժամանակ, առաջ է շարժվել եւ հարվածել դարպասի մոտ կանգնած վարորդի քրոջը, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծ փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հունիսի 13-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ց-280» մակնիշի ավտոմեքենան Կապանի Բաղաբերդ թաղամասի 14 շենքի դիմաց բախվել է «ԲՄՎ-328» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես-Բենց Ց-280»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր