211652_close_icon
views-count2920 դիտում article-date 12:21 14-06-2018

Թրամփին մտադիր են առաջադրել Նոբելյան մրցանակի

Կորեական թերակղզու ապամիջուկայնացման մասին համաձայնագրի ձեռքբերման աշխատանքների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հավակնել Խաղաղության նոբելյան մրցանակի: Նման հայտարարությամբ են հանդես եկել Նորվեգիայի իշխող Առաջընթացի կուսակցության անդամներ Քրիստիան Տիբրինգ-Գյեդեն և Պեր-Վիլի Ամունդսենը: Հաղորդում են եվրոպական ԶԼՄ-ները։ Նորվեգիայի Առաջընթացի կուսակցության ներկայացուցիչներն ընդգծում են, որ Նոբելյան մրցանակի շնորհումն «աջակցություն կլինի նոր, փխրուն գործընթացի շրջանակում»: Նրանք վստահ են, որ հենց Թրամփն է նպաստել ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում առաջընթացին, իսկ Կորեական թերակղզում խաղաղության հաստատման առաջին արդյունքները ձեռք են բերվել Սինգապուրում հունիսի 12-ին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի արդյունքներով: Նշվում է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ իրեն արժանի չի համարում Խաղաղության նոբելյան մրցանակի:

Նմանատիպ նյութեր