211652_close_icon
views-count76692 դիտում article-date 10:32 14-06-2018

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. զոքանչի ահազանգով Գորիսի ոստիկաններնն ու ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են փեսային

Երեկ՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակչուհի 47-ամյա Մարինե Ա-ն, Ոստիկանության Կապանի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում փեսան՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վախթանգ Մ-ն, իրենց տանը իր 4 ամսական հղի աղջկան՝ 24-ամյա Նարե Ս-ին, միքանի անգամ ոտքերով հարվածել է այնուհետև վնասվածքներ է պատճառել աղջկա դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին ու հետո երբ ինքը փորձել է միջամտել ու կանխել փեսայի հարվածները աղջկա ուղղությամբ իրեն էլ է հարվածներ հասել և ինքը վայր է ընկել: Դրանից հետո փեսան աղջկա հետ Opel մակնիշի ավտոմեքենայով շարժվել են դեպի Երևանի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները Գորիս քաղաքում նկատել են նշված ավտոմեքենան և կանգնեցրել են, որից հետո վարորդին ու ուղևորին հրավիրել են Ոստիկանության Գորիսի բաժին, քանի որ ժամեր առաջ Ոստիկանության Կապանի բաժնում զոքանչն ահազանգ է տվել փեսայի կողմից կնոջը ծեծի ենթարկելու մասին : Գորիսի բաժնում Նարե Ս-ն բացատրություն է տվել, որ Կապան համայնքի Սյունիք բնակավայրում, ամուսինը՝ Վախթանգ Մ-ն իրեն ծեծի ենթարկելուց հետո, իր խնդրանքով Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ճանապարհից փոխել է ավտոմեքենայի ուղղությունը և երբ ինքը փորձել է իջնել ավտոմեքենայից կանգնեցրել է մեքենան կրկին ծեծել, այնուհետև ամրագոտիով կապել ձեռքերը, նստեցրել մեքենայի հետևի նստատեղին ու շարունակել ճանապարհը: Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում ու հավանաբար այն կփոխանցվի Ոստիկանության Կապանի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր