211652_close_icon
views-count7369 դիտում article-date 22:01 13-06-2018

Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոն Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2018 թվականի հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթևի վանքային համալիրի տարածքում և քաղաք Գորիսում /Սյունիqի մարզ/։ Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ: Ամեն տարի փառատոնը իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր․ Յուրի Մեչիտով, լուսանկարիչ, Վրաստան՝ «Փարաջանովի և Թբիլիսի Ֆենոմենը» Փառաջանովի լուսանկարիչ և մտերիմ ընկերը կկիսի իր հուշերը կադրից դուրս։ Ղևոնդ Վարդապետի Հովհաննիսյան, (Հայ Երուսաղեմ) ՝ «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV – ով»։ Վարդապետը կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կպատմի Երուսաղեմի այն իրողությունների մասին, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ։ Դմիտրի Լիցով, հոգեթերապևտ, Ռիգա՝ «Ինչպես ապրել՝ ապրելով» Ինչպե՞ս ապրել ամբողջական, և ոչ թե թվացյալ կյանքով, այս և այլ կարևոր հարցերի պատասխաները կմտորենք լատվիացի հյուրի հետ։ Դմիտրի Բրիկման, լուսանկարիչ, լրագրող, Իսրայել՝ «Տեսնել մարդուն» Այս արվեստագետի համար իր գործունեության գլխավոր նպատակն է նկատել և ճանաչել մարդուն։ Օնդրեյ Կոմենցկի, Չեխիա՝ «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն՝ Օնդրեյ Կամենցկին կներկայացնի ներառական մշակութային ծրագրերի կարևորությունը։ Փառատոնի շրջանակներում կկայանա «Հավատ․ Հարց թե Պատասխան» խորագրով հանդիպում, խոսնակներ՝ Դմիտրի Բրիկման (Լուսանկարիչ- Թել Ավիվ) Ղևոնդ Վարդապետ (հոգևորական-Երուսաղեմ) և Դմիտրի Լիցով (հոգեթերապևտ-Ռիգա)։ Հանդիպումը ուղղված է բոլոր հավատացյալներին, անհավատներին, փնտրողներին, իմացողներին, կասկածողներին, մոլորվածներին և բոլոր ցանկացողներին։ Օլհա Վոզնա, Իտալիա՝ «Կրոնն այսօր» ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ, ով կներկայացնի փառատոնը և իր հեղինակային ֆիլմը։ Ջոն Էսկուդեր, ռեժիսոր, Իսպանիա՝ կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կքնարկի վավերագարկան ֆիլմերում սոցիալական գործոնը ։ Փառատոնի շրջանակներում կլինեն նաև հայ -իրանական մշակութային երկխոսության ծրագրեր՝ «Խաղաղության կամուրջ» և «Հետադարձ հայացք» խորագրերով, ինչպես նաև այլ հյուրեր։ Փառատոնի կազմակերպիչներն են՝ «Ծիածան» սոցիալակամ Հկ, «Ֆորմիկա» Արտ ընկերությունը։ Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի ընդհանուր նկարագիրը Ֆրեսկո. կինոփառատոնի նոր բանաձև. «Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: «Ֆրեսկո». ոչ ֆորմալ մոտեցում «Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են բերվում կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով մտնում փողոց: Փառատոնի մի մասը անց է կացվում Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարների: Վրանային կինոճամբարներ ՀՀ մարզերոմ Սիրելու առաջին քայլը ճանաչելն է Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` փառատոնը մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում է» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ: «Ֆրեսկո» կինոծրագիր. խոսում ենք մարդասիրության լեզվով Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու... քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ: Ֆիլմերին հաջորդող քննարկումներին մասնակցում են ոչ միայն ժապավենի ստեղծողները, ալև ֆիլմում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող հերոսներ, ոլորտի պատասխանատուներ: Ֆիլմերի Մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում` Լավագույն ուղերձ «Հավատ» Լավագույն ուղերձ «Հույս» Լավագույն ուղերձ «Սեր» Լավագույն ուղերձ «Խաղաղություն» Լավագույն ուղերձ «Քաջություն» Լավագույն ուղերձ «Մարդասիրություն» Լավագույն ուղերձ «Հայրենասրություն» Ռոքից դասական, ազգայինից-հոգևոր Արդի արվեստի և դասական մշակույթի համադրություն՝ «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի. ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական: Յուրաքանչյուր փառատոնային օրվա մեկնարկը հայտարարվում է համերգային ծրագրով: Տարվա սիմվոլները Ֆրեսկոյի մարդասիրական ուղերցները աշխարհին Ամեն տարի փառատոնի հարյուրավոր կամավորների ձեռքրով պատրաստում են փառատոնի սիմվոլները՝ հուշանվերները, որոնք ունենում են իրենց ուղերցը: Հուշանվերների հազարավոր օրինակնեը հանդիսավոր կերպ՝ բեմականցմամբ բաժանվում են հանրությանը: Այս փոքրիկ հուշանվերները ոչ միայն գեղեցիկ խորհրդանիշ են այլև երիտասարդներին և խոցելի խմբերին միավորելու և ներառական կրթության միջոց: Մոմեր,աղոթքներ, հայկական խաչքարեր, մրցանակներ Փառատոնի աշխատանքներում ներգրաված են ավելի քան 200 կամավորներ: Հատուկ ծրագրեր Միասին կարող ենք… «Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաներին, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլ ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Փառատոնի մրցանակները հատուկ մասնագիտացված մանկատան սաների ձեռքերով: Fresco International Festival Anna Karapetyan Art Director Mobile phone: +374 91 733 554, +374 55 991 919 Office phone: +374 96 501817 WhatsApp / Viber: +374 55 991 919, +374 96 501817 Address: Raffi 99/1.1 Yerevan, 0010, Armenia skype: festival.fresco email: [email protected] http://www.fresco.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր