211652_close_icon
views-count22866 դիտում article-date 23:01 13-06-2018

Երևանի քաղաքապետարանը շուրջ 10.000 դպրոցական պայուսակ է նվիրել մանկապարտեզներն ավարտող երեխաներին

Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասական բոլոր երեխաները ստանում են պայուսակներ և գրենական պիտույքներ: Շուրջ 10000 պայուսակներ՝ համալրված 18 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով, արդեն իսկ դասավորվել ու փոխանցվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժիններին: Սույն առաքելությունն, ի դեպ, արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ: Հավելենք նաև, որ մի քանի օրից երեխաներն արդեն կստանան իրենց դպրոցական առաջին նվերները՝ մանկապարտեզներում կազմակերպվող ավարտական հանդեսների ժամանակ:

Նմանատիպ նյութեր